ExpressNews ինտերնետային լրատվական գործակալության արխիվային նյութերն ամբողջությամբ ոչնչացվել են՝ հաքերային հարձակման հետևանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել լրատվականի գլխավոր խմբագիր Իրակլի Մանագաձեն: Ներկայումս EPN-ի պաշտոնական կայքը չի գործում: Մագանաձեն ասել է, որ հաքերները ոչնչացրել են ինչպես նյութերի բնօրինակներն, այնպես էլ պահեստային կրկնօրինակները:
Ծառայությունն իրականացնող ընկերությունը հրաժարվել է պատասխանատվությունից՝ հայտարարելով, որ ջնջված է ամբողջ բազան, և ընկերությունն ի վիճիակի չի եղել պաշտպանել ֆայլերը: Խմբագիրը տեղեկացնում է, որ ներկայումս մասնագետները փորձում են վերականգնել ֆոտոներն ու տեսանյութերը, նաև տեքստերը: Խոսքն ինը տարվա արխիվային նյութերի մասին է:
Խմբագրությունը պատրաստվում է դիմել Վրաստանի ՆԳՆ:
EPN-ի խմբագրությունը ստեղծվել է 2009-ին, կայքն ունի ռուսերեն և անգլերեն տարբերակներ, դրանք ևս ոչնչացվել են: