2017-18 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում անվճար դասագրքերի 60 տոկոսը նոր, 40 տոկոսն օգտագործված կլինեն: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կրթական եւ գիտական ենթակառուցվածքների ծառայությունը, անվճար դասագրքերով ապահովելու ծրագիրը շարունակվում է:
Անվճար դասագրքեր կստանան հանրային դպրոցների բոլոր աշակերտները՝ առաջին դասարանից մինչեւ 12-րդ-ը ներառյալ: Անվճար դասագրքեր կհատկացվեն նաև մասնավոր դպրոցների սոցիալապես անապահով աշակերտներին:
2017-18 ուսումնական տարվա համար 4 724 660 գիրք, տետր եւ թեստ է տպագրվել: Յուրաքանչյուր աշակերտին հասանելիք գրքերի շարքում կլինեն ե՛ւ օգտագործված, ե՛ւ նոր գրքեր: