GEM FEST էլեկտրոնային երաժշտության փառատոնի հիմնադիր Գիորգի Սիգուայի տեղեկատվության համաձայն՝ նրա աշխատակիցներին հետաքննական ծառայությունը հարցաքննել է ֆինանսական հարցերի վերաբերյալ, մինչդեռ գործի քննությունն սկսվել է այլ դրդապատճառով։
«Հարցրել են ֆինանսների մասին, այն մասին, թե որտեղ ինչ տոմսեր ենք վաճառել, ովքեր են եղել մեզ ֆինանսավորողները»,- ասել է Սիգուան:
Ինչ վերաբերում է GEM FEST-ի ավարտից հետո մնացած պարտքերին, Սիգուան չի կարծում, որ իր հարցաքննումը կարող է վերաբերել դրանց:
«Պարտքերը քաղաքացիական գործեր են եւ ոչ քրեական: Ինչպես մենք ենք պարտք, այնպես էլ մեզ են պարտք: Անցյալ տարի էլ էլեկտրոնային երաժշտության փառատոնն ավարտվեց պարտքերով, մենք բոլոր պարտքերը կծածկենք: Մի քանի օրում կհրապարակենք մեր ծրագրերը: 400 000 եվրո է կազմում մեր պարտքն օտարերկրյա գործընկերներին, 100-150 000՝ վրաստանյան պարտքն է: Սա այն գումարն է, որը մենք վճարելու ենք»,- ասել է Սիգուան: