Երկաթուղու աշխատակիցները շարունակում են ցույցը: Ցուցարարներից մեկն առողջության պատճառով դադարեցրել է հացադուլը, սակայն պատրաստվում է վերադառնալ ցույցին:
Գուրջաանիի երկաթգծի աշխատակիցներն այսօր հանդիպել են աշխատակազմի ներկայացուցիչներին և ներկայացրել իրենց պահանջները, չնայած նրանք պաշտոնապես չեն համաձայնում կատարել ցուցարարների խնդրանքը:
Ցուցարարներն ասում են, որ հացադուլն այնքան կշարունակեն, մինչև իրենց պահանջները չիրականացնեն:
Նշենք, որ երկաթուղու երկու աշխատակից կրճատման հետևանքով Գուրջաանիից տեղափոխվել են Սադախլո: Նրանք նախ պահանջում էին իրենց վերադարձնել նախկին աշխատանքին, իսկ ավելի ուշ՝ ապահովել բնակարանով և տրանսպորտով: