Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստ և լրագրող Թամար Մեարակղիշվիլին ազատ է արձակվել, սակայն վաղը կրկին կանչվել է դատախազություն:
Նա մեղադրվում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի կուսակցության անդամ Սպարտակ Դրյաևի մասին զրպարտություն տարածելու մեջ:
Իրավապահները նաև խուզարկել են լրագրողի բնակարանը:
Նշենք, որ Մեարակղիշվիլիին փախցրել էին ընթացիկ տարվա հունիսի 8-ին և միջազգային հանրության միջամտությունից հետո միայն վերադարձրել տուն: