Քաղաքապետարանում քննարկվել են Պեկինի փողոցի վերանորոգման, մասնավորապես կայանման համակարգի և ավտոբուսային գծի հարցերը:
Վերանորոգումից հետո Սաակաձեի հրապարակում 60 հավելյալ կայանման տեղ կավելանա: Նիստի ընթացքում քննարկվել են նաև տեխնիկական մի շարք հարցեր, որոնց շարքում Պեկին-Շարտավա-Կոստավա եռանկյան կայանման համակարգը, նաև թե որ տարածքն է հատկացվելու այդ նպատակով: Որոշվել է նաև Պեկինի փողոցում հեծանվային արահետ գործարկել, այդ նպատակով 900 մետրանոց նոր գիծ կառանձնացվի, որով կիրականացվի երկկողմ երթևեկություն: