«Վրաստանի հայրենասերների դաշինքից» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կլինի Իրմա Ինաշվիլին: Այս մասին կուսակցության առաջնորդները հայտարարել են հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Կուսակցության ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավիի հայտարարության համաձայն՝ Վրաստանի ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն «Վրաստանի հայրենասերների դաշինքի» ղեկավարած բողոքի ցույցերի ֆոնին։
«Ներկայիս ընտրական միջավայրն իրական քաղաքական գործընթացի կվերածվի միայն Իրմա Ինաշվիլիի մասնակցությամբ»,- նշել է Թարխան-Մոուրավին:
Ինաշվիլին իր հերթին հավելել է, որ այս ընտրությունները պետք է վերականգնեն մարդկանց վստահությունը:
«Մարդիկ պետք է գիտակցեն, որ ընտրատարածք գնալն ու ձայն տալն անիմաստ չեն։ Սա կլինի ազատության համար պայքար»,-ասել է Ինաշվիլին:
Կուսակցության անդամները հայտարարել են, որ կանցկացնեն բողոքի ցույցեր ու հացադուլներ:
Սեպտեմբերի 17-ին ցույց տեղի կունենա Թբիլիսիում, սեպտեմբերի 24-ին՝ Բաթումիում: