Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Գիորգի Արաբիձեն հնարավոր է կարիերան շարունակի Ստամբուլի «Գալաթասարայում»: Այս մասին գրում են թուրքական մարզական լրատվական գործակալությունները: Արաբիձեն վերջին տարիներին Դոնեցկի Շախտյորում է, սակայն առայժմ հիմնական թիմ չեն տեղափոխել և այդ պատճառով նա ցանկանում է փոխել թիմը:
«Գալաթսարայից» բացի, վրաց կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել նաև Գերմանիայում, Հոլանդիայում և Իսպանիայում»,- տեղեկացնում է «Իմեդի» լրատվականը:
19-ամյա Արաբիձեն խաղում է Վրաստանի ազգային հավաքականում: Վերջին 4 խաղերի ընթացքում նա 3 անգամ գնդակը հասցրել է հակառակորդի դարպաս: