«Վրաստանի և Ռուսաստանի միջև կրթության ոլորտում այլևս որևէ կապ չկա»,-այս մասին նշել է Վրաստանի կրթության նախկին նախարար Խատիա Դեկանոիձեն «Գորդոն» հեռուստանախագծում ելույթ ունենալու ժամանակ:
«Հիշում եմ, երբ ռուսերենը հանեցինք դպրոցական կրթական ծրագրից և փոխարենը մտցրեցինք անգլերենը, լուրջ բողոքներ եղան: Բայց հիմա մի սերունդ է մեծացել, որն ազատ խոսում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սակայն չի տիրապետում ռուսերենին, հասկանո՞ւմ եք: Վրաստանի և Ռուսաստանի միջև կրթական կապեր այլևս գոյություն չունեն: Դպրոցն ավարտող երիտասարդները ցանկանում են կրթություն ստանալ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և տուն վերադառնալ», -նշել է Դեկանոիձեն:
Նախկին փոխնախարարը նշել է նաև, որ վրացական կրթական համակարգը լուրջ տարբերվում է Խորհրդային միության կրթական համակարգից: Տարբերություններից մեկն ըստ Դեկանոիձեի՝ առանց որևէ կաշառքի բուհ ընդունվելն է:
Տեղեկացնում է apsny.ge-ն: