ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինվորական պատվիրակությունը այցելել է Բաթումիի ծովային նավահանգիստ: Ինչպես հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Եվրոպայում ԱՄՆ ԶՈՒ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոջեսի գլխավորած պատվիրակությանը Բաթումիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
Օդանավակայանից պատվիրակությունը շարժվել է Բաթումիի նավահանգիստ եւ ծանոթացել դրա ենթակառուցվածքային հնարավորություններին, որով ամերիկյան ռազմական տեխնիկան կհասցվի Վրաստան:
Ամերիկյան ռազմական տեխնիկան Վրաստան է բերվելու մայիսին նախատեսված` «Արժանի գործընկեր» համատեղ վարժանքներն անցկացնելու նպատակով: