ՆԳ փոխնախարարը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոգեշվար Սանգվանին:

Նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացումը, հանցավորության դեմ համատեղ ուժերով պայքարը։ Վրաստանի ՆԳՆ-ի փոխնախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են նաև անօրինական միգրացիային վերաբերող հարցեր:

Նրանք անհրաժեշտ են համարել «Վրաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի առկայությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել  նաև Վրաստան այցելած Հնդկաստանի քաղաքացիների վիճակագրությանը: Ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ Վրաստանը բազմաթիվ երկրների հետ ունի «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիր, որն «անօրինական ներգաղթի դեմ պայքարում կարևոր օրենսդրական միջոց է»:

Թողնել պատասխան