«Մեր ուտեստներն ու գինին ոչ երկրային են, իսկ մեր ժողովուրդը` հյուրընկալ: Այսպես ասել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` ԱՄՆ այցի շրջանակներում ` Իլինոիսի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հիշեցրել է, որ Վրաստանն աշխարհում հայտնի է որպես գինեգործության հայրենիք: Վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպումից հետո ուսանողները այլ աչքով կնայեն Վրաստան-ԱՄՆ հարաբերություններին, կվերագնահատեն դրա նշանակությանը, ինչը նրա խոսքով` տարածաշրջանում, ինչպես նաև ողջ աշխարհում ներկայացնում է անվտանգության եւ բարեկեցության շարժող ուժը:
«Իմ այցի նպատակներից մեկն է` անել ամեն ինչ, որ համալսարանի ուսանողները Վրաստան այցելեն: Հուսով եմ, որ դուք Վրաստան կժամանեք: Վրաստանն իրոք հիանալի վայր է: Մեր փոքրիկ տարածքում ձեզ կդիմավորեն ծովափեր, աչքի ընկնող լեռներ եւ յուրահատուկ պատմական հուշարձաններ:
Ի դեպ` Վրաստանի վարչապետը նույնպես սովորել է Իլինոիսի համալսարանում`1998թ ստանալով մագիստրոսի կոչում:
Լուսանկարները` վարչապետի ֆեյսբուքյան էջից