Օդերևութաբանները զգուշացնում են՝ Վրաստանի սեւծովյան ափին 3-5 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ Սեւ ծովի ափամերձ տարածքում ուժգին քամու պատճառով կանխատեսվող փոթորիկը տեղի կունենա հուլիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում:
Արտակարգ իրավիճակների ծառայությունից «interpressnews» լրատվականին տեղեկացրել են, որ ծովափնյա տարածքներում արդեն տեղադրված են «ծով մտնելն արգելված է» գրություններով նշաններ:
Փրկարարները նույնպես մի քանի լեզուներով այդ մասին տեղեկատվական թերթիկներ են բաժանում ափին գտնվողներին: