Վրաստանի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ուշադրություն է դարձրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի վրաստանյան այցին: Վարչապետը խոսել է վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի Վրաստանին ցուցաբերած աջակցության մասին:
«Այս այցը ԱՄՆ աջակցության ևս մեկ շատ կարևոր դրսևորումն է: Կարծում եմ նոր վարչակազմի հետ կարճ ժամանակահատվածում սերտ հարաբերություններ ձևավորելը մեր ռազմավարական գործընկերության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահը Վրաստան կայցելի հուլիսի 31-ին:
Կվիրիկաշվիլին խոսել է նաև «Արժանի գործընկեր 2017» ռազմական զորավարժությունների մասին:
«Կարծում եմ, որ այս զորավարժությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- հայտարարել է վարչապետը: