«Մի բան պարզ է՝ լինելու է երկրորդ փուլ» ,- անդրադառնալով Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետազոտությանը, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին:
«Ինչ են նշանակում այս հետազոտության արդյունքները. 1. Հետազոտությունը անց է կացվել այն ժամանակ, երբ դեռևս պաշտոնապես չէի հայտարարել իմ թեկնածության մասին և, հետևաբար, երկրորդ տեղը վատ սկիզբ չէ: 2. Այս արդյունքը, իհարկե, բավարար չէ և ես չեմ պայքարում միայն մասնակցության համար, այլ ժողովրդի օգնությամբ հաղթելու և թբիլիսցիների խնդիրները լուծելու համար: 3. Այս հետազոտությունից մի բան հաստատ պարզ է՝լինելու է երկրոդ փուլ: 4. Ընդդիմադիրների ընդհանուր ձայներն ավելի շատ են, քան իշխանությանը: Սա ցույց է տալիս, թե որքան է ժողովուրդը հեռացել իշխանություններից և վերջիններս պատկերացում չունեն թբիլիսցիների խնդիրների մասին: Հիմա շատ կարևոր է, որ բոլոր թբիլիսցիները հասկանան՝ կարող են փոխել իրավիճակը: Այս ամենը կախված է միայն ժողովրդից»,- հայտարարել է Էլիսաշվիլին:
Նշենք, որ NDI-ի հետազոտության համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների դեպքում 30% -ը կքվեարկեր իշխող թիմի ներկայացուցիչ Կախա Կալաձեի օգտին, 19%-ը՝ անկախ թեկնածու Էլիսաշվիլիի, 18%-ը՝ «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլիի, 5%-ը «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Էլենե Խոշտարիայի: