«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Օթար Կախիձեն ցույցին զենք կրելու պատճառով տուգանվել է 500 լարիով։ Բացի այդ, դատավոր Նինո Ղանչաշվիլիի որոշմամբ՝ Կախիձեն մեկ տարի ժամկետով զրկվել է զենք կրելու իրավունքից:
Կախիձեի փաստաբանը որոշումը չի բողոքարկել: Ինչպես Կախիձեն խոստովանել է դատավորին՝ պաշտպանական միտումներով զենք բավականին հաճախ է կրում:
«2016 թվականի դեկտեմբերի 3-ից զենք եմ կրում, քանի որ մեր իրականության մեջ մարդիկ, հատկապես ընդդիմադիրները, պաշտպանված չեն հնարավոր հարձակումներից»,- հայտարարել է Կախիձեն:
Պատգամավորը նաև նշել է, որ օրենքի առջև բոլորը հավասար են և կոչ է արել բազմամարդ հավաքներին և ցույցերին զենք կրելուց խուսափել:
Օթար Կախիձեն հուլիսի 23-ին «Եվրոպական Վրաստանի» կողմից կազմակերպված ցույցին զենք է կրել: