«Միջազգային հանրության արձագանքը դեռևս բավարար չէ, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի իր զավթողական քաղաքականությունը»,- Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերն է փոխանցում մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն:
Երկրի ղեկավարը անդրադարձել է քաղաքացիական այն անձանց նախաձեռնությանը, ովքեր այս պահին շփման գծում պարեկություն են իրականացնում: Նախագահի կարծիքով, շփան գծում գտնվող քաղաքացիներն ապացուցում են «վրաց ժողովրդի ուժը, բռնազավթման դեմ իրենց բողոքը»:
«Մեր այս ոգին երկիրը կտանի դեպի հաղթանակ: Դրա հետ մեկտեղ, նախագահը զգուշության կոչ է անում ակտիվիստներին: Չպետք է մոռանանք, որ փշալարերի այն կողմում կանգնած է այն ուժը, որը մշտապես սադրում է: Վերջին շրջանում ակտիվացրել են օկուպացիոն գիծն առաջ տանելու գործողությունները»,- հայտարարել է Միշվելաձեն:
Վերջինիս խոսքով՝ նշված փաստերը ևս մեկ անգամ սրում են իրավիճակը, խախտում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: