Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին քաղաքապետարանի կանաչապատման քաղաքային ծառայությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ:
Էլիսաշվիլիի ընտրական շտաբի հայտարարության համաձայն՝ ծառայությունը մայրաքաղաքի բյուջեից մոտ 3 միլիոն լարի է վատնել:
«Գործը վերաբերում է 2016թ․օգոստոսին հայտարարված մրցույթին, երբ այդ մասին հրապարակումից ընդամենը 6 օր անց ստեղծված ընկերությունը հաղթեց: «Կանաչապատում 2016»-ն ընդհանուր առմամբ 4 մրցույթ է շահել՝ դրա փոխարեն ստանալով 3 միլիոն լարի: Քաղաքապետարանի կանաչապատման համար նախատեսված տնկիների 100 տոկոսը չի համապատասխանել նախատեսված չափանիշներին: Հատկանշական է նաև փաստը, որ կազմակերպությունը բյուջեից գումար է ստացել նաև չորացած տնկիների խնամքի համար»,- ասված է Էլիսաշվիլիի շտաբի կողմից տարածված հայտարարությունում: