Ընդդիմադիր մի շարք կուսակցություններ սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել են Վետիկի հանձնաժողովին եւ Եվրոպական մի շարք կառույցների:
Նշվում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը փակուղու է մտել․ «Իշխանությունների կողմից հնչող սպառնալիքների պատճառով բանակցությունները չեն վերսկսվում»:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նամակում կոչ են արել Վրաստանի իշխանությունների առջեւ եւս մեկ անգամ դնել «երկրի գլխավոր օրենքը կոնսեսուսի արդյունքում ընդունելու կարևորության հարցը»:
Դիմումը ստորագրել են Վրաստանի «Հայրենասերների դաշինք», «Ազգային-ժողովրդավարական», «Հանրապետական», «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան», «Միավորված ժողովրդավարական շարժում», «Նոր Վրաստան-քաղաքական հարթակ», «Միացյալ ազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ» եւ մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ: