Վրաստանի կառավարության նախաձեռնած Check in Georgia-ն հրապարակել է հերթական սեզոնային ծրագիրը:
Հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ծովափնյա Black Sea Arena մարզահամերգային համալիրում ծրագրված են հետևյալ համերգները՝
Հուլիսի 23 — Քեթի Մելուա և «Գորի» կանանց կամերային երգչախումբ
Օգոստոսի 1 — «Էրիսիոնի» Վրաստանի ազգային բալետ
Օգոստոսի 5 — «Քարթուլի խմեբի» երգչախումբ
Օգոստոսի 9 — բալետային ներկայացում (Իրմա Նադիրաձեի մասնակցությամբ)
Օգոստոսի 10 — Eric Benet և CeeLo Green
Օգոստոսի 18 — Gipsy Kings
Օգոստոսի 21 — Նինո Քաթամաձե և Insight
Այս ամենի հետ մեկտեղ Check in Georgia նախագծի շրջանակներում արդեն հուլիսի 14-ին մեկնարկել է էլեկտրոնային երաժշտության Gem Fest փառատոնը: Այն կշարունակվի ավելի քան մեկ ամիս: Փառատոնի շրջանակներում հանդես կգան ինչպես երիտասարդ, այնպես էլ արդեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ:
Վերոնշյալ համերգների տոմսեը կարելի է ձեռք բերել tkt.ge կայքի միջոցով: