Եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման հարցին։
Նա նշել է, որ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման հարցը չի քննարկվել, քանի որ նման պահանջ Վրաստանի իշխանություններից դեռևս չի ստացվել: «Մենք Վրաստանի իշխանությունների հետ արդյունավետ շփումներ ունենք, սակայն արտահանձնման պահանջ դեռ չենք ստացել»,- հայտարարել է Պորոշենկոն:
«Հնարավոր է, որ հարցն օրակարգում ընդգրկվի» հնչած հարցին Պորոշենկոն պատասխանել է, որ դա կախված է Վրաստանի կառավարությունից:
Հիշեցնենք՝ Ուկրաինայում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ Պորոշենկոն իրեն չի արտահանձնի Վրաստանին, որտեղ նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։