«Վրաստանում ինձ զգում եմ ինչպես տանը»,- Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար։
«Մեր ժողովուրդները ձգտում են դեպի ազատություն և ժողովրդավարություն: Մեր պետությունները ռուսական ագրեսիայի զոհն են»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն:
Մարգվելաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ Պորոշենկոյի այցն էլ ավելի կամրացնի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող կապերը: