Լեռնային Ղարբաղում իրավիճակի էսկալացիան կարող է Կովկասում մեծ պատերազմի պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա փոխանցմամբ` ռազմական գործողությունները ծանր զիտեխնիկայի կիրառմամաբ ԼՂ-ում այս պահին ևս շարունակվում են:
«Մենք չպետք է թույլ տանք հակամարտության էսկալացիան: Եթե գա մի ժամանակահատված, երբ մենք ակտիվ և ուղղակի զինված հակամարտության ականատեսը կդառնանք, ապա դա կարող է պայթեցնել ողջ Կովկասը,- BBC-ի թղթակցի հարցին ի պատասխան` ասել է Բորդյուժան:
Նրա խոսքով` խաղաղության պահպանման համար ամեն ինչ պետք է անել, հակառակ դեպքում Կովկասում մեծ պատերազմ կսկսվի, որում կներգրավվեն շատ պետություններ:
Նշենք` ներկայում ՀԱՊԿ-ին ադամակցում է 6 երկիր՝ Հայաստանը, Ռուսատանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: