Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Բաթումիում ընթացող «Վրաստանի Եվրոպական ճանապարհը» խորագրով համաժողովի շրջանակներում ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը։
Ներկաներն անդրադարձել են հատկապես սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին:
«Բովանդակության հետ կապված ոչ մի տեսակի հարց չի հնչում, չնայած, իհարկե, մեր միջազգային գործընկերները կոչ են անում առավել շատ քայլեր ձեռնարկել սահմանադրության բարելավման ուղղությամբ: Միժամանակ ակնհայտ է՝ այդ քայլերն արվում են»,- հայտարարել է խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավան: