Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծի հարակից տարածքում գտնվող վրացական Բերշուեթի գյուղում այս պահին բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի կազմակերպիչները գտնում են, որ իրական թշնամին կանգնած է շփման գծի մոտ։
«Իրական թշնամին Վրաստանում ապրող օտարերկրացիները չեն»,-այս խոսքերը նրանք ասել են՝ ի պատասխան երեկոյան Թբիլիսիում նախատեսված «Վրացիների երթի»:
Թբիլիսիից Հարավային Օսիայի հետ շփման գիծ են ուղևորվել տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
«Մենք ուզում ենք «Վրացիների երթին» զուգահեռ կանգնել օկուպացիոն գծում: Ուզում ենք մեր քաղաքացիների եւ օտարերկրացի երկրպագուների համար բացահայտել, որ մեր գլխավոր խնդիրը օկուպացիան է: Մեր պետության ամբողջականության թշնամին կենտրոնական մայրուղուց մի քանի մետր այն կողմ տեղակայված ռուսական բանակն է եւ ոչ թե Վրաստանում օրենքով բնակվող օտարերկրացիները: Ուզում ենք առանց աղմկոտ հայտարարությունների կանգնել շփման գծի մոտ, ցույց տալ աշխարհին, որ Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնում է օկուպացիան»:
Հիշեցնենք՝ բողոքի ցույց անկացնելու որոշումը ծագեց օրեր առաջ, երբ ռուս զինվորականները սահմանը նաշախնող նշանը 500 մետրի չափով դեպի վրացական կողմ տեղափոխեցին:
«Ալիք» մեդիայի նկարահանող խումբը ևս տեղում հետևում է ակցիայի ընթացքին։