«Գազպրոմի» գազը մեզ անհրաժեշտ է որոշ ժամանակաշրջանում՝ պատահարների, եղանակային վատ պայմանների ժամանակ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Իլիա Էլոշվիլին:
Վերջինիս խոսքով, Վրաստանը պարտավորված չէ «Գազպրոմից» ինչ որ քանակի գազ գնել, կգնի միայն անհրաժեշտության դեպքում:
«Մանրամասների մեջ չեմ խորանա, պարզապես կասեմ, որ «Գազպրոմի» հետ մեր պայմանագիրն ավարտվել է: Երբ պայմանագիրն ավարտվում է, կողմերը բանակցություններ են սկսում: Ասել, թե Վրաստանի համար պայմանները վատացել են, կլինի հասարակության մոլորեցում: Երբ պայմանագրի պայմանները վատն են լինում, դրա ավարտից հետո սկսվում են բանակցություններ, որի ժամանակ էլ կողմերը փորձում են իրենց համար հնարավորինս օգտակար պայմաններ ընդունել: Չեմ մանրամասնի, թե որքան օգտակար կամ վնասակար է այս պայմանագիրը մեզ համար: Մենք չունեինք այն լծակները, որ ուժ գործադրեինք երկրոդ կողմի վրա կամ պահանջեինք և նրանք բարի կամք դրսևորեին ու համաձայնեին այն պայմաններին, որը մեր կարծիքով ավելի ձեռնտու էր մեզ համար: Կարևոր է այն, որ մենք որևէ պարտավորություն չունենք: Մենք «Գազպրոմից» գազ կգնենք, երբ դրա կարիքը լինի»,- հայտարարել է Իլիա Էլոշվիլին: