Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է «տասներկու սուրբ առաքյալների ժողովը»՝ Սվետիսցխովլոբա:
Տոնի առթիվ համայն վրաց կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը Սվետիսցխովելիի Մայր տաճարում տոնական պատարագ է մատուցել:
Պատրիարքարանի տեղեկատվությամբ՝ Մցխեթա ուղևորվելու համար պատրիարքարանի տարածքից ավտոբուսներ են ուղևորվում առավտյան 8:30-ից:
Սվետիսցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին:
Սուրբ Ավետարանի համաձայն՝ Քրիստոսը 12 առաքյալ է ընտրել: Նրանցից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին մատնել է Քրիստոսին: Այնուհետև նրա փոխարեն Տերն ընտրել է Մաթիաս Առաքյալին, ով քրիստոնեություն է քարոզել Վրաստանում: