Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան է նշանակվել Սերգեյ Մինասյանը:
Տեղեկությունը տարածել է vestikavkaza.ru-ն՝ հղում անելով երևանյան դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին՝ նաև տեղեկացնելով, որ ինքը՝ Մինասյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրը:
2014-ի օգոստոսից Վրաստանում Հայաստանի դեսպանն է Յուրի Վարդանյանը։
Սերգեյ Մինասյանը Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է և քաղաքական հետազոտությունների վարչության ղեկավարը: