Վրաստանի Իմերեթիի Խոնի քաղաքում արդարադատության տուն կկառուցվի: Մեկ պատուհանի սկբունքով աշխատող հաստատությունում կընգրկվի պետական գերատեսչության և մասնավոր հատվածի ավելի քան 400 ծառայություն:
Արդարատության նախարար Թեա Ծուլուկիանին այցելել է արդարատության տան կառուցման համար ընտրված վայր:
Խոնիում կառուցվող տունը կդառա թվով 22-րդ արդարադատության տունը։ Արդեն Վրաստանի գրեթե ողջ տարածքում գերատեսչության բացած մասնաճյուղերը կարողանում են արագ ու հարմարավետ ծառայություն մատուցել քաղաքացիներին:
Վրաստանում առաջին արդարադատության տունը բացվել է 2011 թվականի մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, Բաթումիում: