Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում այսօր՝ հուլիսի 7-ին մեկնարկել է 2017-2018 կրթադաստիարակչական տարվա մանկապարտեզներում երեխաների գրանցման գործընթացը:
Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկատվության համաձայն, գրանցումը կիրականացվի երկու փուլով և տեղի կունենա գործակալության կայքէջի՝ kids.org.ge-ի միջոցով: Գրանցման առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 7-ին, ժամը՝ 13:00-ին, երբ գրանցում կանցնեն սոցիալապես անապահով և հատուկ կարիքներ ունեցող երեխաները: Գրանցումը բաց է նաև 2015 թվականի հունիսի 13-14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած ընտանիքների երեխաների համար:
Հուլիսի 14-ին կմեկնարկի գրանցման երկրորդ փուլը, որի ընթացքում կգրանցվեն առաջին փուլում չգրանցվածները։
Հատկանշական է, որ նոր կրթադաստիարակչական տարվա ընթացքում Թբիլիսիում գործող մանկապարտեզներին կավելանան ևս 5-ը: