«Վարչապետը հայտարարեց, որ կշարունակի բարեփոխումները, մենք դրան միայն աջակցում ենք»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Յան Քելլին: Նրա խոսքով, ուժեղ եւ լեգիտիմ կառավարության հիմքը ժողովրդի կարծիքն է։
«Ինձ համար պատիվ է, որ Վրաստանի նախագահն ու կառավարության ղեկավարը եկել են այսօրվա օրը տոնելու: Ուժեղ եւ լեգիտիմ կառավարությունը հիմնված է ժողովրդի կարծիքի վրա: Այս պատճառով էլ միշտ աջակցում ենք նրանց: Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն է: Վարչապետը հայտարարեց, որ կշարունակի բարեփոխումները, մենք միայն կողմ ենք դրան»,- հայտարարել է Յան Քելլին: