Աջարիայում, ծովափնյա Գոնիո գյուղում 25-ամյա տղամարդու որոնողական աշխատանքներ են տարվում:
Նա ծով է մտել նախօրեի երեկոյան, փոթորիկի ժամանակ: Դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել: Զուգահեռ, արդեն երրորդ օրն է Բաթումիում փնտրում են ծովում կորած 44-ամյա տղամարդու: Ըստ տարածված տեղեկության՝ երկուսն էլ Աջարիայի բնակիչներ են:
Վրաստանի սևծովյան շրջաններում փոթորիկը նախօրեին հասել էր հինգ բալի: Փրկարարները լողափերում հանգստացող բնակիչներին հորդորել էին զերծ մնալ ծովում լողալուց: