Երկու մարդ է մահացել Թբիլիսիի ծովի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, մասնավոր տաքսի ավտոմեքենայում վթարի պահին երեք ուղևոր է եղել: Վարորդը կորցրել է Օպել մակնիշի ավտոմեքենայի կառավարումը, մեքենան ընկել է Թբիլիսիի ջրամբարը:
Հայտնի է, որ մահացել են մեքենայի վարորդը և ուղևորներից մեկը՝ ՌԴ քաղաքացի, 55-ամյա Աբդուլլա Վագապովը: Մյուս երկու ուղևորներին հաջողվել է դուրս գալ խորտակվող մեքենայից: Այժմ նրանց վիճակը բավարար է: Ըստ տեղեկությունների՝ Վագապովն ու ևս մեկ ուղևոր օրերս էին Վրաստան ժամանել, հյուրընկալվել հարազատների մոտ:
Քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան հոդվածով: