Հնդիկ գործարար Ակբար Քուշենը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից պարզաբանումներ է պահանջում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան արգելել են Վրաստան մուտք գործել։
Քուշենը նկարագրել է օդանավակայանում տեղի ունեցածը՝ նշելով, որ իր նկատմամբ նաև հոգեբանական ճնշումներ են իրականացվել։
«Հնդկաստանի քաղաքացի եմ: Իմ երկրում բարեգործությամբ եմ զբաղվում: Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար կառավարությունից մրցանակներ եմ ստացել։ Վերջին երկու տարիներին ներդրումներ եմ սկսել անել նաև Վրաստանում, 10 օբյեկտ ունեմ, TBC բանկում՝ զգալի գումար»,-ասել է հնդկացի գործարարը՝ նշելով, որ ինքն այժմ անելանելի վիճակում է հայտնել:
Քուշենը նշել է, որ օդանավակայնում ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը․ «Դրանք ցույց են տալիս, որ ես ոչինչ չեմ խախտել: Փաստաթղթերը վերցնելով, սահմանապահը խոսեց ինչ-որ մեկի հետ: Այնուհետև տվեցին ուղեբեռս՝ ինձ ուղեկցելով մեկնման սրահ: Ես շոկի մեջ եմ»:
Հնդկացի գործարարի փաստաբան Մանանա Ափխաձեն արդեն զբաղվում է գործով: Նա դիմել է Վրաստանի ՆԳՆ-ը՝ պահանջելով իրավական գնահատական տալ սահմանապահների գործողություններին: