Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը անօրինական է համարել Հարավային Օսիայի հետ շփման գծում տեղի ունեցած փոփոխությունը։
«Գորիի շրջանի Բուրշեթ գյուղի ուղղությամբ առկա օկուպացիոն գծում անօրինական կերպով տեղադրվել է այսպես կոչված սահմանային նշան, ինչի հետևանքով տեղացիների հողատարածքները հայտնվել են բռնագրավված տարածքներում: Տեղի ունեցածը արդյունք է այսպես կոչված սահմանային հստակեցման, ինչը ոտնահարում է տեղացիների իրավունքները, ազդում նրանց անվտանգության վրա»,- ասված է ՊԱԾ-ի տարածած հայտարարությունում: