2017 թ․ հունիս ամսվա ընթացքում Վրաստան ժամանած միջազգային այցելուների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28,5 տոկոսով և կազմել 666 հազար 493։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը:
Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Վրաստանը հյուրընկալել է շուրջ 2 մլն 996 հազար 170 միջազգային այցելու, այդ թվում 1 մլն 309 հազար 982 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29,1 տոկոսով:
Վրաստան այցելուների առաջին հնգյակում են Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանից Վրաստան այցելուների թիվը աճել է 16,2 տոկոսով, Իրանի դեպքում այս ցուցանիշը կազմել է 223,4 տոկոս: Դրական աճ է գրանցվել նաև եվրոպական մի շարք երկրներից:
Միջազգային զբոսաշրջությունից ստացված շահույթը տարվա առաջին կիսամյակում կազմել է 434,6 միլիոն ամերիկյան դոլար: Այն 82 մլն դոլարով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Տեղեկացնում է «agenda.ge» լրատվականը: