Շուկայում հրդեհի պահին էլեկտրաէներգիան անջատած է եղել. Խեցուրիանի

Թբիլիսիի «Էլիավայի» շուկայի առաջին հատվածի տնօրեն Գոչա Խեցուրիանիի տեղեկատվության համաձայն, շուկայի տարածքում հրդեհի բռնկման պահին էլեկտրաէներգիան անջատած է եղել: Նրա խոսքերով՝ շուկայի ներսում հրդեհի պահին գտնվել են անվտանգության աշխատակիցները:

Լրագրողների հետ զրույցում Խեցուրիանին հայտնել է, որ տեխնիկական հարցերի, այդ թվում նաև էլեկտրաէներգիայի միացման ու անջատման վերաբերյալ այլ տեղեկություն չունի:

«Նման հարցերի մասին մանրամասն տեղեկատվություն ունեն անվտանգության աշխատակիիցները, որոնց արդեն հարցաքննել են»,- ասել է Խեցուրիանին:

Խեցուրիանին նշել է, որ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ ևս որևէ տեղեկատվություն չունի: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

 

Թողնել պատասխան