Վրաստանն առաջին անգամ կհյուրընկալի մինչև 19 տարեկանների Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցաշարը: Խաղերը հուլիսի 2-15-ը տեղի կունենան Թբիլիսիում և Գորիում:
Անդրադառնալով մարզաշխարհի կարևոր միջոցառմանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է․ «Ուրախալի է, որ Վրաստանը դարձել է միջազգային կարևոր սպորտայի միջոցառման կենտրոն: Տարվա ընթացքում մենք հյուրընկալեցինք նաև երիտասարդ ռեգբիստների աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Եվրոպայի 8 երկրների հավաքականները»:
Վարչապետը առաջնությանը հաջող ընթացք է մաղթել, իսկ Վրաստանի հավաքականին հաղթանակ է մաղթել։
«Ցանկանում եմ, որ Վրաստանի Սպորտի նախարարությանն ու ֆուտբոլի ֆեդերացիային միջոցներ ձեռնարկել առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- Կվիրիկաշվիլիի խոսքերն է մեջբերում «apsny.ge»-ն: