«Վրաստանի կառավարությունը լիովին բավարարում է թրաֆիքինգի վերացման համար անհրաժեշտ նվազագույն ստանդարտները»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության Թրաֆիքինգի մասին 2017 թվականի զեկույցում:
Նշվում է, որ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում 2017-2018 տարիների աշխատանքային ծրագիրն ընդունելով: Թեև կառավարությունը նվազագույն չափորոշիչներին է բավարարում և մեծ ջանքեր չի գործադրել թրաֆիքինգի դեմ պայքարում, սակայն թրաֆիքինգի զոհերի թվաքանակը նվազել է։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր զեկույցում նաև առաջարկություններով է դիմել Վրաստանի կառավարությանը։
«Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝ թրաֆիքինգ իրականացնողը պիտի պատժվի, տեղի ունենա թրաֆիքինգի զոհերի նույնացում, այս տեսանկյունից բարելավում է հարկավոր, հատկապես մեծ ուշադրություն պիտի դարձվի նաև անտուն` փողոցում ապրող երեխաներին»,- ասված է հայտարարության մեջ: