«Թբիլիսիի միկրոավտոբուս» կազմակերպությունը հարմարավետ ճանապարհորդության նպատակով՝ հուլիսի 1-ից վարորդներին կպարտադրի միացնել օդորակիչները: Այս մասին տեղեկացրել է «Թբիլիսիի միկրոավտոբուս» կազմակերպությունը:
Նրանց տեղեկատվությամբ, կազմակերպությունն ամռան գալուն պես երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների՝ օդորակիչների հետ կապված բոլոր խնդիրները լուծել է: Այս պահի դրությամբ մայրաքաղաքի բոլոր միկրոավտոբուսների օդորակիչներն աշխատում են: Սրա հետ մեկտեղ, կազմակերպությունը, մտնելով վարորդների դրության մեջ, նվազեցնում է ամենօրյա հարկերը:
«Թբիլիսիի միկրոավտոբուս» կազմակերպությունը կոչ է անում ուղեւորներին դժգոհության դեպքում զանգահարել թեժ գծով՝ 2 200 340։