Վրաստանի Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիտորինգի կենտրոնը (EMC) ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի, մի շարք այլ լրագրողների ու ակտիվիստների վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Զեկույցում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները երկրի տարածքում գտնվող անդրբեջանցի լրագրողներին ու ակտիվիստներին հրաժարվում են տալ փախստականի կարգավիճակ: Բացի այդ, նրանց հանդեպ տեղի ունեցող կեղեքումներին ու հալածանքներին համարժեք արձագանք չի տրվում:
ՀԿ-ի գնահատմամբ, նշված փաստերը խոսում են Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների անօրինական համագործակցության մասին:
«Այստեղ գտնվող ակտիվիստների հանդեպ ճնշման դեպքեր են գրանցվում, որոնք Վրաստանի իրավապահների կողմից արդյունավետ կերպով չեն հետաքննվում: Փաստերը ձևավորում են հետևյալ վարկածը, որ Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների միջև ոչ ֆորմալ, անօրինական համագործակցություն կա։ Դա մտահոգիչ է»,- հայտարարել է վերոնշյալ ՀԿ-ի ներկայացուցիչ Թամթա Միքելաձեն:
Խնդրի մասին խոսել է նաև Վրաստանում գնտվող ադրբեջանցի ակտիվիստ Դագին Աղալարլին՝ նշելով․ «Աֆգանի առևանգումից հետո անձնագիրս վերադարձրին, սակայն հիմա տարօրինակ կարգավիճակ ունեմ: Երեխային ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չունի: Մենք սպասում ենք, որ այս հարցում ներգրավվեն միջազգային կազմակերպություններն ու այլ երկրները»: