Ուժեղ քամին Քոբուլեթիում վնասել է էլեկտրահաղորդակցման լարերն ու առանց լույսի թողել մոտ 4 հազար մարդու, հաղորդում է աջարիա հեռուսատալիքը:
Քամու ուժգնությունը ափամերձ շրջաններում հասել է մինչև 24 մ/վ, քամին մի քանի ծառ է տապալել, ինչի պատճառով Բուկնարի գյուղում փակվել են ճանապարրհները; Ըստ տեղեկությունների` գյուղերում տների տանիքներ են վնասվել: Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով` տարերքի հետևանքները վերացնելու նպատակով:
Ուրբաթ սպասվում է ուժեղ քամի և հորդառատ անձրև, սևծովյան ափին փոթորիկը կարող է հասնել մինչև 5 բալի, իսկ մայրաքաղաքում քամու ուժը կարող է հասնել մինչև 28 մ/վ: Եղանակը կբարելավվի միայն ապրիլի 26-ից հետո, կլինի տաք և արևոտ: