«Վրաստանի ողջ հասարակությունը ցանկանում է փոխհամաձայնության սկզբունքով ընդունված փաստաթուղթ տեսնել»,-անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդհանուր համաձայնության հարցին՝ ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Նախագահը կարծում է, որ իշխող «Վրացական երազանք»-ը համաձայնության է գալիս միայն իր կուսակիցների շրջանում։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ երկրի Մայր օրենքն իր պատմության ընթացքում ճգնաժամային ավելի շատ պահեր է ունեցել: «Սահմանադրական փոփոխությունների իրականացման համար, ամեն դեպքում, պետք է, որ առողջ երկխոսություն սկսվի»,-նախագահի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն:
«Կոնսեսուսի և քննարկման հնարավորություն միշտ կա: Կարևորը փոխհամաձայնության հասնելու ցանկությունն է: Պետք է հասկանալ, եթե իրականում նոր սահմանադրություն ենք ցանկանում ունենալ՝ փոխհմաձայնությունը պետք է լինի նրա առաջնային սկզբունքը»: