«Այժմ Վրաստանում 15 հիդրոէլեկտրակայան է կառուցվում»,- այս մասին հայտարարել է էներգետիկայի փոխնախարար Իլիա Էլոշվիլին:
«Վերջին 4 տարիների ընթացքում 16 հիդրոէլեկտրակայան է կառուցվել` ընդհանուր առմամբ 250 մեգավատ հզորությամբ: Դրան գումարած 2 ջերմաէլեկտրակայան` մոտավորապես 250 մեգավատ հզորությամբ: Այսինքն, 500 մեգավատ հզորությամբ օբյեկտների շինարարությունն ավարտվել է: Դա մոտավորապես 600-700 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է: Այժմ ընթանում է 15 հիդրոէլեկտրակայանի շինարարություն, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 650 մեգավատ, ինչը մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում է»,- հայտարարել է Էլոշվիլին: