«Սահմանադրական միապետությունը ծաղրելը պարզապես անկուլտուրականություն է և լուրջ չէ»,- այս մասին խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարել է իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:
Վերջինիս խոսքերով, ինքը յուրաքանչյուր հարցի բաց քննարկման կողմնակից է և այդ պատճառով հայտարարել է, որ սահմանադրական միապետության վերաբերյալ հանրաքվեն հնարավոր է:
«Ցանկացողները կարող են շարունակել ծաղրել սահմանադրական միապետությանն անցնելու գաղափարը։ Չեմ կարծում, թե սա ծաղրանքի թեմա է: Կարծում եմ, որ այս թեմայի շուրջ որքան էլ տարբեր մտքեր հնչեն տարբեր բևեռներից, միևնույն է, թեման արժանի է քննարկման, բանավեճի և ամենակարևորը` քաղաքացիները պետք է որոշեն: Քաղաքական համակարգի փոփոխմանը վերաբերող հարցերը պետք է որոշեն քաղաքացիները»,- հայտարարել է Բեսելիան: