Եվրախորհրդարանը Վրաստանին ավելացրել է այն երրորդ երկրների ցուցակում, որտեղից հնարավոր է Սեւ ծովի ձուկ եւ այլ ծովամթերքներ ներմուծել եվրոպական շուկա: Այս մասին գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին եւ Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանն են հայտարարել ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում:
Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ հաջորդ փուլում Վրաստանը Եվրահանձնաժողովին պետք է ներկայացնի երկրում գործող ճանաչված ընկերություններին, որոնք այնուհետեւ կկարողանան Սեւ ծովի ծովամթերքն արտահանել Եվրամիության երկրներ:
Նրանց տեղեկատվությամբ, երրորդ երկրների պաշտոնական ցուցակում Վրաստանին ընդգրկելու նպատակով 2014 թվականին վրացական կողմը դիմում է ներկայացրել Եվրամիություն: Այս պատճառով Վրաստանում էին գտնվում աուդիտորներ եւ տեսուչներ, ովքեր հետեւում էին մթերքի որակին: