«Ռուսաստանը փորձում է ամեն կերպ խանգարել Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին:
Ինչպես նշել է դեսպանը, Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը, այդ պատճառով էլ Ամերիկան կարեւորում է աջակցությունը Վրաստանին՝ եվրաատլանտյան ընտանիքում ներգրավվելու հարցում։
«Հենց այս պատճառով են իրականացվում տարբեր ծրագրեր, որպեսզի աճի Վրաստանի պաշտպանունակությունն ու կասեցվի ագրեսիան: Պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի ծրագրերը հենց այս նպատակն ունեն»,- հայտարարել է Յան Քելլին: