«Վրացական երզանք» կուսակցության նախընտրական քարոզարշավին Բիձինա Իվանիշվիլիի ներգրավվածության մեջ սենսացիոն ոչինչ չկա»: Նման հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Նա նշել է, որ տեղյակ չէ, թե նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, թե ոչ.
«Չգիտեմ` պարոն Բիձինան կներգրա՞վվի նախընտրական քարոզարշավում: Դուք գիտեք, որ «Վրացական երազանք» կուսակցությունը այդ մարդու կողմից է հիմնվել, և եթե նույնիսկ նա ներգրավվի, դրանում սենսացիոն ոչինչ չկա: Ընդհակառակը, կարծում եմ, որ դա ողջունելի քայլ կլինի, որովհետև կնպաստի «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի անցկացմանը»,-հայտարարել է Կալաձեն:
Վրաստանի փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ կոալիցիայի ընտրացուցակների շուրջ աշխատանքները դեռևս չեն ավարտվել: