Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին սկսել է մեծամասնական պատգամավորների լյուստրացիա: Այս մասին Նաթելաշվիլին հայտարարել է հրավիրված ասուլիսի ժամանակ: Նրա հայտարարության համաձայն` պատգամավորներին, որոնք քաղաքական և բիզնես գործունեություն են ծավալում միաժամանակ, իսկ մանդատներն օգտագործում են բյուջեից գումարներ վերցնելու համար, պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ:
«Լեյբորիստական կուսակցությունը սկսում է մեծամասնական պատգամավորների սև ցուցակ պատրաստել և այն ուղարկել աշխարհի ֆինանսական հաստատություններին, որպեսզի այս հրոսակախմբերի բիզնես գործունեությունն արգելափակված լինի: Միևնույն ժամանակ, սկսում ենք մեծամասնական բոլոր պատգամավորների վերջին 25 տարվա գործունեության լյուստրացիա, ովքեր միլիոններ են հափշտակել երկրի բյուջեից և ապագայում նրանց կարգելվի քաղաքականությամբ զբաղվել»,- հայտարարել է Նաթելաշվիլին: