«Միացյալ ազգային շարժում»-ը ամենամեծ եկամուտն ունի

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը երկրում գործող քաղաքական կուսակցությունների թվում առավելագույն եկամուտ ունեցողն է:

2015թ. ընթացքում Վրաստանի քաղաքական ուժերը  ընդհանուր առմամբ  ստացել  են 12 մլն. 407.707 լարիի եկամուտ:

Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործակալության փոխանցմամբ՝ «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության եկամուտը  2015 թ. կազմել է  շուրջ  3.3 միլիոն լարի:

Երկրորդ տեղում է իշխող` «Վրացական երազանք» կոալիցիան` 1,5 մլն լարի եկամտով:

«Միացյալ ժողովրդավարական շարժում» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների` նախորդ տարվա եկամուտը նույնպես գերազանցել է 1 մլն. լարին:

Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/ ը

Լուսանկարը՝interpressnew

Թողնել պատասխան